Գլխավոր Տնտեսական «Քարֆուր»-ում թանկացումներ չկան

«Քարֆուր»-ում թանկացումներ չկան

0
4489

11 առևտրային ցանցերի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ խնդրելով  թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել:

Սուպերմարկետների ցանկությունն այն է, որ մի շարք ապրանքների դեպքում նրանք կարողանան հավասար մրցակցել մանր ու միջին տնտեսավարողների հետ և մանրերին հավասար 5 տոկոս հարկ վճարել՝ խուսափելով ԱԱՀ-ից և շահութահարկից:

11 սուպերմարկետների մեջ բացակայում է «Քարֆուր» սուպերմարկետը, որը այս տարիների ընթացքում որևէ պայմանավորվածություն չի ունեցել իշխանությունների հետ և աշխատել է ԱԱՀ-ով և շահութահարկով:

«Քարֆուրը» Հայաստանում գործելու առաջին իսկ օրից գործել է եղած օրենքներով և դուրս է եղել նախկին իշխանությունների հետ «թայֆայական» պայմանավորվածություններից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 11 սուպերմարկետներ, որոնց մեջ են «Երևան սիթին», ՍԱՍ-ը, «Նոր ԶՈՎՔ»-ը և այլն, 20 տոկոսով թանկացրել են մսամթերքն ու գյուղատնտեսական մթերքները:

«Քարֆուրում» թանկացումներ չկան:

Հարություն Մկրտչյան

Araratnews