Գլխավոր ՇոուԲիզ Կրքոտ․ Աստղիկ Սաֆարյանը ներկայացել է համարձակ ֆոտոշարքում

Կրքոտ․ Աստղիկ Սաֆարյանը ներկայացել է համարձակ ֆոտոշարքում

1935
0

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար:

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում ներկայացել է համարձակ կերպարում։ Նա կրում է կանաչ երանգի վերարկու։ Երգչուհին վառ շպարով, գեղեցիկ ու կոկիկ սանրվածքով է։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում եւ ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին վառ շպար էր ընտրել. շուրթերն ընգծված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «Բարի գիշեր»,- այս գրությամբ է ուղեկցվում հրապարակումը։

Լուսանկարները՝ gorrobertovich

Աղբյուրը՝ style.news.am