Գլխավոր Լուրեր Պատահարներ Զոլաքարում ջրագծերի աշխատանքներ կատարելիս քարերն ու հողաշերտը փլվել են. մեկ հոգի մահացել...

Զոլաքարում ջրագծերի աշխատանքներ կատարելիս քարերն ու հողաշերտը փլվել են. մեկ հոգի մահացել է, մեկը` վիրավորվել

1499
0

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, իսկ մեկ հոգու էլ գյուղացիները իրենց ուժերով նշված վայրից դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Զոլաքար գյուղի բնակիչ, 62-ամյա Հ. Հ.-ն է, իսկ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վ. Մ.-ն է:

Ս. Փաստի առթիվ ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված հատվածում հին ջրագծերի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել և քարերն ու հողաշերտը լցվել է նրանց վրա: Գյուղացիները կարողացել են մեկին փրկել իսկ մյուսը՝ ցավոք, մահացել է: Մահացածին փոսից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: