Գլխավոր ՇոուԲիզ Եգոր Քրիդի երգերը համարվել են սատանայական եւ առողջության համար վտանգ պարունակող

Եգոր Քրիդի երգերը համարվել են սատանայական եւ առողջության համար վտանգ պարունակող

2576
0

Style.news.am֊ը գրում է․

Ռոսկոմնադզորը հրապարակել է Եգոր Քրիդ արտիստի արվեստի փորձաքննության արդյուները։ Ինֆորմացիան հասանելի է նրանց կայքում։

«Եգոր Քրիդը ագրեսիվ, հակառուսական մշակույթի ռեփերների վառ ներկայացուցիչ է, որը երաժշտության միջոցով ռուս երիտասարդությանը սատանայություն է մատուցում։ Երգչի ցինիզմն արտահայտվում է, ինչպես բարոյական, այնպես էլ ռուսների մշակութային նորմերի անտեսմամբ», – ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաեւ, որ Քրիդի երաժշտությունը երեխաների եւ պատանիների զարգացման համար վտանգավոր է։ Մանրամասնում են, որ կատարողի ստեղծած կոնտենտը անչափահասներին մտցնում են «սթրեսային վիճակի մեջ, արգելափակում է նրանց ինտելեկտի զարգացումը»։ Փորձագետները կոչ են արել երաժշտի մասնակցությամբ միջոցառումների մեջ տարիքային սահմանագիծը սահմանել 18+։