Գլխավոր Լուրեր Միջազգային Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողության մասին

Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողության մասին

1236
0

Անկարան նոր գործողություն կսկսի եւ Սիրիայի հյուսիս-արեւելքը կազատագրի քրդական ստորաբաժանումներից այն դեպքում, եթե նրանք մնան Թուրքիայի հետ սահմանակից անվտանգության գոտում։ Այս մասին շաբաթ օրը, հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, հայտնում է NTV-ն։

Նա հիշեցրել է ավելի վաղ 30 կմ խորությամբ եւ 340 կմ ձգվող անվտանգ տարածքի շուրջ Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին։

«Այնուհետեւ Ռուսաստանի հետ կանցնենք համատեղ պարեկությանը։ Եթե 150 ժամվա ընթացքում տարածքները չմաքրվեն ահաբեկիչներից, ապա այդ գործընթացն ինքներս կիրականացնենք»,- ասել է նա։

Էրդողանը նաեւ հանդես է եկել սիրիացի փախստականների համար սահմանները բացելու սպառնալիքով, եթե Եվրոպան «չկատարի իր խոստումները»։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը խոստացել էր, թե քրդական ստորաբաժանումները կհեռանան Սիրիայի հետ սահմանից, սակայն իրականում դա այդպես էլ տեղի չի ունեցել։