Միսս աշխարհ 2019» տիտղոսին է արժանացել Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Նելիս Պիմենտելը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Միսս Աշխարհ»-ը ամենամեծ գեղեցկության մրցույթներից մեկն է, որն ամեն տարի անցկացվում է Ֆիլիպիններում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Այս մրցույթին մասնակցում են մոլորակի ամենագեղեցիկ աղջիկները: Միջոցառման հիմնական գաղափարը շրջակա միջավայրի ու կենդանի բնության պաշտպանությանը ուշադրություն դարձնելն է: