Գլխավոր Սպորտ Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը չեմպիոն է դարձել

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը չեմպիոն է դարձել

862
0

Հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Հերթական ոսկե մեդալը նվաճել է գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։

Երիտասարդների աշխարհի առաջնության գործող չեմպիոնը լավագույնն է եղել և՛ պոկում վարժությունում (194 կգ), և՛ հրումում (230 կգ) ու երկամարտի 424 կգ-ով նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Արփինե Դալալյանը և Տաթև Հակոբյանը դարձել են, համապատասխանաբար, ոսկե և արծաթե մեդալակիրներ:

Մինչև 20 տարեկանների գերծանր քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ (100 կգ + 134 կգ) արդյունքով դարձել է չեմպիոն:

Մինչև 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը 230 կգ (105 կգ + 125 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2686076724952938

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2685857454974865