«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իմ ընկերն է», այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը` վերահաստատելով նախկինում արած հայտարարությունը:
«Ասել եմ, որ Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նորից եմ ասում, որովհետև ես գայլային օրենքներով չեմ շարժվում, գայլերի մեջ, եթե մեկից արյուն է դուրս գալիս, բոլորը խեղդում են նրան: Ես նույնը ասել եմ Դավիթ Սանասարյանի մասին, որ նա իմ ընկերն է»,- ասել է ԵԿՄ նախագահը: