Գլխավոր Լուրեր Պատահարներ Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ավտոսրահի մեջ

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ավտոսրահի մեջ

658
0

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Կ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Վերին Անտառային 138/2 հասցեում գործող «Fine cars of Armenia» ընկերությանը պատկանող ավտոմեքենաների վաճառքի սրահի գլխավոր մուտքի աստիճանների վրա՝ կոտրելով հսկայական ապակիները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել ավտոսրահի աշխատակիցները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ։

Սրահի աշխատակիցներն ասել են, որ կոտրված և ընկած ապակիների տեղում ավտոսրահի ամենաթանկարժեք ավտոմեքենան է կայանված եղել, և իրենք 1 ժամ առաջ այնտեղից հեռացրել էին ավտոմեքենան, հակառակ դեպքում 29 մլն դրամ արժողության ավտոմեքենան վնասվելու էր։ Սրահի մյուս ավտոմեքենաները նույնպես չեն վնասվել։