Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ելույթ ունենալիս պատասխանել է երիտասարդ ադրբեջանցի լրագրողուհու նկատողությանը, որը փորձել է Ղարաբաղը ներկայացնել որպես ադրբեջանական տարածք:
Լրագրողուհին ներկայացել է որպես ադրբեջանցի Արզու Մամեդովա Ղարաբաղից և դիմելով Պոզներին՝ հայտարարել է, որ «Ղարաբաղի անկախությունն ընդունված չէ աշխարհում»:
«Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, դրան ի պատասխան Վլադիմիր Պոզներն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչվում է որպես Հայաստանի տարածք»:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պոզները հայտնել էր, որ ցանկանում է լինել նաև Ղարաբաղում և այնտեղ հայտնել իր կարծիքը: