Գլխավոր ՇոուԲիզ Հերթական սկանդալը «Ձայնը» շոուում. մասնակիցը հրաժարվել է սեղմել Սյուտկինի ձեռքը (տեսանյութ)

Հերթական սկանդալը «Ձայնը» շոուում. մասնակիցը հրաժարվել է սեղմել Սյուտկինի ձեռքը (տեսանյութ)

0
2329

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» վոկալ շոուի մասնակից Դանիիլ Կորոլյովը, հեռանալով բեմից, սեղմել է ժյուրիի բոլոր անդամների ձեռքը, բացի Վալերի Սյուտկինից։ Այս քայլը առաջացրել է օգտատերերի վրդովմունքը, գրում է lenta.ru–ն։

Կորոլյովի ելույթի ժամանակ նրա կողմն են շրջվել ժյուրիի բոլոր անդամները, բացի Սյուտկինից։ Երիտասարդ կատարողն ընտրել է Կոնստանտին Մելաձեի թիմը, որն անձամ մոտեցել է մասնակցին` նրա ձեռքը սեղմելու համար։

Այնուհետև Կորոլյովը շնորհակալություն է հայտնել Պոլինա Գագարինային և Սերգեյ Շնուրովին` անտեսելով Սյուտկինին, ինչից հետո հեռացել է բեմից։ Օգտատերերը քննադատել են վոկալիստի նման քայլը։

«Նա չսեղմեց Սյուտկինի ձեռքը, չնայած որ վերջինս ընդառաջ էր գնացել նրան», – գրել է օգտատերերից մեկը։

«Անհարգալից վերաբերմունք դրսևորից Սյուտկինի նկատմամբ», – ավելացրել է մեկ ուրիշ օգտատեր։

«Տգեղ էր, Սյուտկինին չմոտեցավ, իսկ նա կանգնել ու սպասում էր», – նշել է մեկ այլ օգտատեր։

«Չսեղմեց Սյուտկինի ձեռքը, 32 տարեկան է, իսկ պահում է իրեն նեղացած դպրոցականի պես։ Ժյուրիի անդամներն ունենց իրենց կանոնները։ Պատկերացնում են, թե ինչպես իրեն կպահի հետագայում, եթե հայտնվի մեծ բեմում», – վրդովվել է օգտատերերից մեկը։

«Ձայնը» շոուն The Voice հոլանդական նախագծի ռուսական ադապտացիան է։ Շոուն Առաջին ալիքով հեռարձակվում է 2012թ.–ից, այն ռուսական հեռուստատեսության ամենավարկանշային հաղորդումներից է։