Գլխավոր Լուրեր Համաշխարհային խոշորագույն երեք կրոնների առաջնորդները էվթանազիայի դեմ են հանդես եկել

Համաշխարհային խոշորագույն երեք կրոնների առաջնորդները էվթանազիայի դեմ են հանդես եկել

814
0

Համաշխարհային խոշորագույն երեք կրոնների առաջնորդներն իրենց ջանքերը միավորել են էվթանազիայի եւ ինքնասպանությանը նպաստելու դեմ պայքարում։ Համապատասխան հռչակագիրը հրապարակվել է Վատիկանի կողմից, հայտնում է AP-ը։

Հռչակագիրը, որը ստորագրել են քրիստոնեության, իսլամի եւ հուդաիզմի առաջնորդները, ասում է, որ որեւէ բուժաշխատող չպետք է «հարկադրված լինի կամ ճնշման ենթարկվի», որպեսզի նպաստի ինքնասպանության կամ էվթանազիայի ցանկացած ձեւի։ Դա չպետք է տեղի ունենա, նույնիսկ եթե տեղական իրավական համակարգը թույլ է տալիս նման գործողություններ։

Փաստաթղթում նշվում է, որ երբ մահն անխուսափելի է, չնայած բուժման կիրառված մեթոդներին եւ տեխնոլոգիաներին, «արդարացված կարող է լինել միայն բուժման որոշակի ձեւերից հրաժարվելը, որոնք միայն կերկարաձգեին տառապանքները»։