Armsport-ը գրում է.
Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ փուլում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս մրցեց «Դույսբուրգի» հետ ու 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:
Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ աչքի ընկնելով հանդիպման 58-րդ րոպեին:
Սա Ադամյանի երրորդ գոլն էր գերմանական ակումբի կազմում: Սարգիսն իր թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այսպիսով, «Հոֆենհայմը» դուրս է գալիս գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...