Գլխավոր Իրավական Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

730
0

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Այս առնչությամբ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Կարեւորելով հասարակության կողմից անաչառ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից եւ հնարավոր անհիմն շահարկումներից, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաեւ չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն եւ չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` 31.10.2019թ.-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, եւ 01.11.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Նոր տեսանյութ.