ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Փաշինյանը ԱԺ ամբիոնից այնպիսի հուզախառն սցենար բեմադրեց, քիչ էր մնում լացացներ իր գթասրտությամբ, թե տեսեք-տեսեք թույլ չեմ տա Դալուզյանին ոտքի տակ գցեք, ես նրան կպաշտպանեմ:
Ճիշտ նույն ոճն էր, ինչպես ամիսներ առաջ պատմեց Փարիզի օդանավակայանում իրեն հանդիպած հայ գեյի մասին: Այն ժամանակ մտածեցինք՝ մարդ է, հուզվել է, դու մի ասա, էս մարդը հատուկ ազգաքանդ ծրագրով է եկել:
Լսիր, այ կեղծ, սուտի գթասիրտ, Դալուզյանը վաղուց արդեն եվրոպաներում իր պաշտպանությունը գտել է ու կարծես՝ լավ էլ երջանիկ է: Բավական է անարգես մեր եռագույնը և եռագույնի պաշտպանության քողի տակ տրանսգենդերություն ու ամեն տեսակ պղծություն պաշտպանես, թե բա գիտեք՝ ժամանակակից ենք, «ծիծակ» կոշիկներ չենք հագնում, թույլ չենք տա վառեք այլախոհներին …
Ակնհայտ է՝ ոչ բարով վարչապետը ժամանակին հայոց պատմություն չի սովորել ու չգիտի, որ եվրոպաների օրինակները հայկական միջավայրում անհամատեղելի են. մեր երկրում գիտությունը քրիստոնեական արժեքներին զուգահեռ ու ներդաշնակ է զարգացել, մեր երկրում համալսարանները եկեղեցիներին կից են գործել, մեր երկրում դեռ 7-րդ դարում Անանիա Շիրակացին այնպիսի աշխատություն էր գրում, ինչի համար դարեր անց եվրոպաներում այրում էին, մեր երկրում հայոց այբուբենը ստեղծվել է նախ Աստծո խոսք քարոզելու նպատակով, ինչի հետ դու և հետդ քայլողների մեծ մասը տառացիորեն կապ չունեք:
Այդ նույն այբուբենում, ինչը դուք քիչ մնա անպետք կորակեք, այնպիսի գիտական հրաշքներ կան, որ դարեր անց միայն Մենդելեևի աղյուսակով էր հայտնագործվելու:
Հ.Գ. Եռագույնը տենց պաշտպանող ես, թուրքին ծունկի բերած հերոսներին մի սևացրու ու հալածի:
Հ.Հ.Գ. Չհամարձակվես այլևս պղծության քարոզը քողարկել մեր սուրբ եռագույնի պաշտպանությամբ»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=551930628941370&id=333386077462494