Գլխավոր Սպորտ Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

1590
0

Armtimes.com-ը գրում է.

Օր, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ու նրա երկրպագուները պետք է մոռանան: Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ, տուրի Իտալիայի դեմ արտագնա խաղում Հայաստանը պարտվեց ոչ ֆուտբոլային հաշվով: Գրանցվեց գերխոշոր 9:1:

Իտալացիները պարզապես զվարճանում էին խաղադաշտում: Հհանդիպման սկզբում հայերի վտանգավոր գրոհից հետո նրանք արագ շոշափելի առավելություն ստացան: Հաշիվը բացեցին 8–րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն: 1 րոպե անց՝ 9-րդ րոպեին, իր թիմի առավելությունը կրկնապատկեց Նիկոլո Ձանիոլոն: 29-րդ րոպեին Իտալիան առավելությունը դարձրեց խոշոր: Այս անգամ աչքի ընկավ Նիկոլո Բարելան: 33-րդ րոպեին Իմոբիլեն դարձավ դուբլի հեղինակ:

2-րդ խաղակեսում Իտալիան շարունակեց մեծացնել առավելությունը: 64-րդ րոպեին Ձանիոլոն նույնպես դուբլ ձեւակերպեց: Ալեսիո Ռոմանյոլին 72-րդ րոպեին հաշիվը դարձրեց 6:0: Sեփական տուգանային հրապարակում Կամո Հովհաննիսյանի խախտման պատճառով մրցակիցը 11-մետրանոցի իրավունք ստացավ, որը 75-րդ րոպեին անվրեպ իրացրեց Ժորժինյոն: 78-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինին եւս մեկ գոլ խփեց: Հաջորդ րոպեին ՀՀ հավաքականի կազմում գեղեցիկ հարվածով հաշիվը «թրջեց» Էդգար Բաբայանը, սակայն 2 րոպե անց՝ 81-րդ րոպեին, Ֆեդերիկո Կիեզան վերականգնեց 8 գնդակի տարբերությունը. 9:1:

Սա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խոշորագույն պարտությունն է պատմության մեջ: 8 գնդակի տարբերությամբ թիմը երբեք չի պարտվել:

Իտալիայի համար սա 10-րդ հաղթանակն էր այս ընտրական փուլում: «Սկուադրա աձուրա»-ն 100%-անոց արդյունք է ցույց տվել ու առաջինն է J խմբում 30 միավորով: Հայաստանը մնաց իր 10 միավորով՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: Այս խմբից Եվրոպայի 2020թ. առաջնության ուղեգրերը ժամանակից շուտ ապահովել էին Իտալիան ու Ֆինլանդիան