Գլխավոր Քաղաքական Հայաստանը փորձում է փոխառել նորմեր, որոնք Եվրոպան վաղուց սխալ է համարում. առաջին...

Հայաստանը փորձում է փոխառել նորմեր, որոնք Եվրոպան վաղուց սխալ է համարում. առաջին օմբուդսմեն

958
0

News.am-ը գրում է․

Հայաստանը փորձում է փոխառել որոշակի նորմեր, որոնք Եվրոպան վաղուց արդեն մերժել է՝ դրանք սխալ համարելով։ Այս մասին «Դեմոկրատիան եւ կոնֆլիկտների կանխումը հասարակությունում» միջազգային համաժողովում նոյեմբերի 29-ին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է հետտոտալիտարիզմի փուլում, եւ միաժամանակ ձգտում է պոտսմոդեռնիզմի, որը Եվրոպայում ճգնաժամ է ապրում։ «Չկա միասնական, ունիվերսալ մոդել, որը կարելի է կիրառել բոլոր հասարակությունների նկատմամբ։ Միշտ կարեւոր է հաշվի առնել պետությունների իրողությունները, որտեղ կիառվում են բարեփոխումների այս կամ այն մոդելները, եւ հասարակության՝ փոփոխությունների պատրաստակամությունը։ Կարեւոր է նաեւ աշխատել քաղաքական մշակույթի բարձրացման ուղղությամբ, այլապես մենք ոչ միայն չենք լուծի խնդիրները, այլեւ նորերը կստեղծենք»,-ասել է նա։