Գլխավոր Քաղաքական ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին՝ տեղի ունենալիք նախագահական և...

ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին՝ տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում. վարչապետ

1099
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես նշում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումն եր է ունեցել Արցախի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների հետ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Խոսեցինք Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, Արցախում առկա քաղաքական իրավիճակի մասին:

Անդրադարձա նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2482170128770034