Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանը 137 մլն 868 հզր դրամ կծախսի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է գնումների ընթացակարգից: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:
Մոտ 138 մլն դրամի մատակարարը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն է:
Միջոցառման բնութագրում նշվում է, թե ինչ է նախատեսվում անել այդ գումարով։ Ըստ այդմ՝ Ամանորի և Սուրր Ծննդյան սաներին նվիրված «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների շրջանակում անհրաժեշտ է կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, տարեմուտի համերգը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան մանկական համերգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: