Գլխավոր Քաղաքական Արայիկ Հարությունյանը բացառում է ընտրակեղծիքները Արցախի նախագահի ընտրություններում

Արայիկ Հարությունյանը բացառում է ընտրակեղծիքները Արցախի նախագահի ընտրություններում

1623
0

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը բացառում է, որ 2020թ. Արցախի նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ կլինեն: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը նշեց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Բացառում եմ, որ ընտրակեղծիքներ կլինեն, որովհետև Արցախում երբեք նման բան չի եղել»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուների մեծ թվի շուրջ այն խոսակցություններին, թե դա մասնատվածության ապացույց է, Հարությունյանը նշեց, որ Ղարաբաղը եղել և շարունակելու է լինել միասնական:

«Արցախում մասնատվածություն չկա, դա ժողովրդավարության ապացույց է: Մասնակցային ընտրություններ են լինելու, Ղարաբաղը շարունակելու է լինել միասնական: Որևէ մեկը թող չկասկածի Արցախի միասնականությանը»,- նշեց նա:

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մասնակցել 2020թԱրցախում կայանալիք նախագահական ընտրություններին: