Գլխավոր Քաղաքական «Նավթ՝ չեզոքության դիմաց»․ «Ադեկվադ»-ի անդամները նախագահին նավթ են տարել

«Նավթ՝ չեզոքության դիմաց»․ «Ադեկվադ»-ի անդամները նախագահին նավթ են տարել

1212
0

Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը փակուղուց դուրս բերելու նպատակով «Ադեկվադ» միաբանությունը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնությամբ: Այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված է գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որը առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ադեկվադ» միաբանությունը:

«Հույս ունենք, որ մեր` այս բարի կամքի դրսևորման առաջին քայլը պատշաճ արձագանքի կարժանանա ՀՀ նախագահի կողմից, և հնարավոր կլինի ապագայում այս համագործակցությունը կառուցել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափով: Մեզ համար, որպես օրինակ, ողջունելի քայլ կդիտարկվեր Արմեն Սարգսյանի` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ստանձնումը»,-ասված է հաղորդագրությունում: