Չինաստանում հայտարարել են H5N6 վիրուսի (կամ թռչնագրիպի) բռնկման մասին։
Բռնկումը տեղի է ունեցել Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգի Սիչուն գավառի Նանչուն քաղաքային շրջանի ֆերմաներից մեկում։ Մարդկանց վարակման դեպքեր դեռեւս չեն գրանցվել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։
Բռնկման օջախ հանդիսացող ֆերմայում եղել է 2497 հատ տնային թռչուն, որոնցից վարակվել է 1840-ը եւ սատկել։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...