Գլխավոր Իրավական Գեղարքունիքում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հսկայական սոճիների սպանդ իրականացնողին

Գեղարքունիքում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հսկայական սոճիների սպանդ իրականացնողին

919
0

Գեղարքունիքի մարզի ոստիկանները փետրվարի 18-ին, տաք հետքերով հայտնաբերել են նույն օրը Գեղարքունիքի մարզում 17 հատ «սոճի» տեսակի տարբեր տրամաչափի ծառերի սպանդ իրականացնողին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գագիկ Օհանյանը ապօրինի հատել է այդ 17 ծառերը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական տարածքից։

Ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ սոճիները հատել է ինքը եւ դրանք տեղափոխել իր վարած Opel մակնիշի 35 PX 278 համարանիշի ավտոմեքենայով։

Արդեն դեպքի վայրում նա մատնացույց է արել այն ծառերը, որոնք ապօրինաբար հատել է։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, իսկ ավտոմեքենան՝ ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։