Գլխավոր Լուրեր Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության...

Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության առաջարկությունները

1395
0

Tert.am-ը գրում է․

ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության առաջարկությունները:

«Նախագահն ունի եռօրյա ժամկետ»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը: