Գլխավոր Լուրեր Փետրվարի 18-ի դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, սակայն բալային համակարգով...

Փետրվարի 18-ի դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, սակայն բալային համակարգով վարորդական իրավունքից զրկված վարորդ չունենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

1130
0

2020-ին ՝ փետրվարի 18-ի դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց այդ վարորդներից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել, այսօրվա դրությամբ մենք բալային համակարգով վարորդական իրավունքից զրկված վարորդ չունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այդ վարորդները զրկվել են վարորդական իրավունքներից խիստ, կոպիտ խախտումների համար.« 27 հոգի զրկվել է առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար, այս դեպքերում մարդը միանգամից զրկվում է վարորդական իրավունքից: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափելու համար: 180 հոգի զրկվել է խմածության 0.5 մլ գրամից ավելի չափի պատճառով:

Չենթարկվելու ու փախուստի դիմելու համար՝ 2 հոգի, չարտոնված փարոսիկ տեղադրելու համար՝ 3 հոգի, 77 հոգի ոչ միայն զրկվել է, այլ նաև նյութեր են նախապատրաստվում, նրանց մի մասը զրկված վիճակում ավտոմեքենա վարելու համար, ինչպես նաև վարորդական իրավունք չուեննալու պայմաններում խմած վարել են ավտոմեքենա»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հիշեցերց, որ հեղափոխության օրերին ասել է, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ, կոպիտ է արտահայտվել, և բացատրեց, թե ինչ է նկատի ունենցել. «Պետությունն ասում էր վարորդին՝ փողը տուր, վճարի, ինչքան ուզում ես խախտում արա, ոչ մի խնդիր չունես, և ստացվում էր, որ մի բան էլ մութ, թաքուն շահագրգռվածություն կար, որ մարդիկ ինչքան հնարավոր է շատ խախտում անեն: Այն ժամանակ էլ այդ խախտումները մինչև 500 հազար տուգանք էր սահմանված, հիմա կա բալային համակարգ և առավելագույն տուգանքը 29000 դրամ է»:

Մանրամասները տեսանյութում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/507906853197085/