Գլխավոր Քաղաքական Ուզում ենք եղած Սահամանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն, որով...

Ուզում ենք եղած Սահամանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն, որով մեր մեխանիզմի բոլոր անիվները կլինեն նույն տրամաչափի. Նիկոլ Փաշինյան

1099
0

Tert.am-ը գրում է․

Պետք է արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և անձամբ ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին: Ասել եմ՝ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրված ճանապարհը՝ հանրաքվեն իրավական է:

Նա նշեց, որ Սահմանադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը եղել է այլ: ՛«Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է Հայաստանում սահմանադրական իրականությունն հաստատելուն, մենք ստեղծել ենք սահմանադրական իրականությունը»,- ասաց նա:

Թե ինչ կապ ունի սահմանադրական իրականության թեման ՍԴ-ի հետ, նա ասաց, որ 2015թ. ընդունված և 2018թ. ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների քաջալերանքին է: «Հաշվի առնելով անվստահությունը ՍԴ նկատմամբ՝ կարելի է այս Սահմանադրության գործող մոդելով վերականգնել այդ վստահությունը: Եթե նախկինում ՍԴ անդամը ընտրվում էր մինչև 70 կամ մինչև 65 տարեկան, հիմա սահմանված է, որ ՍԴ դատավորի գործունեության ժամկետը 12 տարի է և նույն անձը կարող է ՍԴ դատավոր լինել միայն մեկ անգամ: ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, ի տարբերություն նախկինի, այլ ՍԴ-ն՝ 6 տարի ժամկետով: Այսինքն՝ յուրաքանչյուր 6 տարին մեկ, Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենան ՍԴ նախագահի ընտրություններ, նույն անձը 6 տարուց ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ»,- պարզաբանեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նոր տեսանյութ.