Գլխավոր Լուրեր «ԱՅՈ»-ի քարոզչական լոգոն պլագիատ է. այն վերցված է 1991 թվականի քարոզչական պաստառից

«ԱՅՈ»-ի քարոզչական լոգոն պլագիատ է. այն վերցված է 1991 թվականի քարոզչական պաստառից

978
0

Blognews-ը գրում է․

Պարզվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի հրապարակած լոգոն պլագիատ է ու վերցված է 1991 թվականի հանրաքվեի ժամանակ լույս տեսած խմբագրականներից մեկի էջերից։ Դրանք լույս էին տեսնում անկախությանն «այո» ասելու՝ ընթերցողներին ուղղված կոչերով, մտավորականները հորդորում էին բաց չթողնել երրորդ հանրապետությունը կերտելու պատմական պահը, առաջին էջերին միայն «այո» քարոզող լուսանկարներ էին։

Հիշեցնենք, որ այդ լոգոյի համար դրա հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 3 միլիոն դրամ գումար է վճարել։

Ամբողջական նկարները կարող եք տեսնել այստեղ՝ Ռետրո մամուլ. ինչ էին գրում հայկական թերթերը 25 տարի առաջ այս օրերին (ֆոտո)