Գլխավոր Լուրեր «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ «Այո» լոգոյի կրկնօրինակի մասին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ «Այո» լոգոյի կրկնօրինակի մասին

1056
0

shabat.am-ը գրում է․

Համացանցում քիչ առաջ հայտնվել է 90-ականների «Այո»՛ լոգոն, որի կրկնօրինակը նախօրեին «Այո» շտաբի հայտարարած մրցույթի հաղթողն էր ճանաչվել։ Shabat.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել հենց այս լոգոն, վերջինս պատասխանեց․ «Ուղղակի վիզուալ, էսթետիկ ընկալումներից ելնելով, բացառապես»։

Հարցին, թե ՔՊ-ում տեղյա՞կ են, որ համացանցում հայտնվել է հենց այն նույն լոգոն, որը 90-ականներին օգտագործվել է, և ի՞նչ են պատրաստվում անել, Ալեքսանյանը պատասխանեց․«Ճիշտն ասած մենք էլ նոր ենք տեղեկացել, սոցցանցերից, մեր համար նորություն էր։ Մենք այն լոգոն էինք ընտրել, որը վիզուալ մեզ ամենաշատն էր դուր եկել, կորոշենք, թե ինչ պետք է անենք, և կհայտնենք այդ մասին»։

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ այն չեղարկվի, ՔՊ խոսնակը պատասխանեց․ «Ոչինչ չեմ կարող ասել»։

Ի դեպ, փորձեցինք կապ հաստատել «Այո» լոգոյի հաղթող Garun Agency կազմակերպության հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր։