Գլխավոր Լուրեր Կորոնավիրուսը հասավ Վրաստան. արձանագրվել է առաջին դեպքը

Կորոնավիրուսը հասավ Վրաստան. արձանագրվել է առաջին դեպքը

1777
0

Armlur.am-ը գրում է․

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Վերջինս այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առողջապահության նախարարը վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: Վրաստանի օդանավակայաններում ստուգվում են բոլոր ուղևորները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Սակայն վիրուսը չի հաստատվել որպես կորոնավիրուս: