Գլխավոր Քաղաքական Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խնդիրներ

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խնդիրներ

998
0

Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի լրտվության ծառայությունից։

ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծեցին փոխադարձ հարգանքի եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: ԱԳ նախարարներն ուղենշեցին երկկողմ օրակարգի առավել հարստացման եւ ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: Բարձր գնահատվեց կողմերի միջեւ հաստատված համագործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Զոհրաբ Մնացականյանը եւ Դավիդ Զալկալիանին կարեւորեցին մարդկանց միջեւ շփումների դյուրացումը եւ հասարակությունների միջեւ կապի ամրապնդումը, որի վերաբերյալ վերջիններիս կողմից ստորագրվեց մտադրությունների հուշագիր:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին:

ԱԳ նախարարներ Մնացականյանը եւ Զալկալիանին քննարկեցին տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խնդիրներ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի գնահատականները եւ դիրքորոշումները: