Գլխավոր Իրավական Ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ «օրենքով գողի»

Ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ «օրենքով գողի»

808
0

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Հանգամանքները պարզվում են։

Նոր տեսանյութ.