Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը տեղեկացված են հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի ու հանդիպումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Կողմերն, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաեւ նրանց շփումները ԵԱՀԿ մասնակից տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ»,-ընդգծեց Նաղդալյանը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...