Գլխավոր Սպորտ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մրցակիցները

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մրցակիցները

1221
0

Ամստերդամում Եվրոպայի առաջնության մեկնարկից 100 օր առաջ տեղի ունեցավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:

C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Էստոնիոն, Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը:

A դիվիզիոնի առաջին խմբում ընդգրկվել են Նիդերլանդները, Բոսնիա և Հերցեգովինան, Իտալիան և Լեհաստանը, երկրորդ խմբում՝ Անգլիան, Բելգիան, Դանիան և Իսլանդիան, երրորդ խմբում՝ Պորտուգալիան, Ֆրանսիան, Շվեդիան և Խորվաթիան, իսկ չորրորդ խմբում՝ Շվեյցարիան, Իսպանիան, Ուկրաինան և Գերմանիան:

Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչ փուլի հանդիպումները՝ 2021 թվականի հունիսին:

Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է:

Ազգերի Լիգա 2020/2021 "C" դիվիզիոն, խումբ 2🇦🇲Հայաստան🇪🇪Էստոնիա🇲🇰Հյս. Մակեդոնիա🇬🇪ՎրաստանԱզգերի լիգայի 2020/21…

Опубликовано Armenian National Team Вторник, 3 марта 2020 г.