Մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցների մենահամերգը: Սպասվող իրադարձության, նախապատրաստական ախատանքների և առհասարակ անցած ճանապարհի մասին ArenaNews.am կայքը զրուցել է ֆինալիստներից Անի Օհանյանի հետ:
-Անի, այս պահին համերգի հետ կապված ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ի՞նչ է սպասվում ժողովրդական երգերը Ձեր մատուցմամբ լսող երկրպագուներին:
-Այս պահին ակտիվ աշխատանքային փուլում ենք. պրոդյուսերների հետ հստակեցվում է երգերի վերջնական ցանկը, որպեսզի մեկ շաբաթից սկսեն հիմնական փորձերը:
Երգելու ենք սիրված երգեր՝ և սոլո կատարմամբ, և զուգերգերով. ինչպես արդեն ասվել է՝ բեմում մեզ հետ են լինելու նաև «Մեծ փոքրիկներ» նախագծի տաղանդավոր երեխաները:
Կարծում եմ՝ հանդիսատեսը ևս մեծ սպասումով է լցված այս համերգի հանդեպ, որովհետև դրական արձագանքները շատ են, ինչից իսկապես զգացված ենք: Հանդիսատեսը հավանաբար ինձնից սպասում է ջազային կատարումներ՝ հայկական երգերի մեջ ջազային էլեմենտներով, որոնք անշուշտ կլինեն:
-Մրցութային հագեցած գրաֆիկից հետո դադար եղավ և հիմա կրկին փորձեր: Ինչպե՞ս եք հարմարվում այս ռեժիմին, հետ չէի՞ք վարժվել լարվածությանը:
-Նախագծի ավարտից անմիջապես մեկ օր հետո մեկնել էի Սանկտ Պետեբուրգ, որովհետև շատ կարոտել էի ծնողներիս և այնտեղ ունեի անավարտ գործեր, քանի որ նախագծին մասնակցելու համար կիսատ էի թողել ուսումս: Ետ գնացի Սանկտ Պետերբուրգ, այնտեղ՝ Արվեստի և մշակույթի ինստիտուտում շատ հաջող հանձնեցի բոլոր քննություններս ու դրանից հետո մեծ անհամբերությամբ սպասում էի, թե երբ են զանգելու և ասելու, որ համերգ է կայանալու և փորձերը սկսում ենք: Այդ սպասված զանգից հետո էլ վերդարձել եմ Հայաստան ու շատ ուրախ եմ, որ սկսում է եռուզեռը:
-Հայաստանում ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր օրը:
–Այս հարցն ինձ շատ հաճախ են տալիս, որովհետև այստեղ աշխատանք և այլ զբաղվածություն չունեմ. ինձ փոքր-ինչ դժվար է, որովհետև օրվա մեծ մասը տանն եմ անկացնում: Թեպետ չեմ ձանձրանում, պարապում եմ, սպորտով եմ զբաղվում, շտկում եմ երգեցողությունս, ինքնուս լեզուներ եմ սովորում:
Ամբողջական հարցազրույցը կարդացեք՝ ԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ: