Գլխավոր Իրավական «Թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը ձերբակալվել է․ նա աշխատակիցներից պահանջել է այցելուներից...

«Թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը ձերբակալվել է․ նա աշխատակիցներից պահանջել է այցելուներից «թեյավճար» գումար հավաքագրել

976
0

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը:

Պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։

Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Նոր տեսանյութ.