«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկություն է ուղարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որով առաջարկել էր վարկերի տոկոսների մարումը սառեցնել առնվազն 3 ամիս ժամանակով։ «Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը»: ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ առաջարկությունը պաշտոնապես կհասնի Կենտրոնական բանկ, այն կքննարկվի ԿԲ խորհրդում, որից հետո էլ պաշտոնապես կհրապարակեն որոշումը։ Վրաստանում «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց: Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:
Գլխավոր Տնտեսական ԿԲ խորհրդում կքննարկվի վարկերի տոկոսների մարումը առնվազն 3 ամսով սառեցնելու առաջարկը. Հարություն...
ԿԲ խորհրդում կքննարկվի վարկերի տոկոսների մարումը առնվազն 3 ամսով սառեցնելու առաջարկը. Հարություն Բերբերյան
Մեր YouTube ալիքը։ Միացեք...