Գլխավոր Քաղաքական Տաթեւիկ Ռեւազյանը ֆիզարձակուրդում է. Նրան կփոխարինի Գալուստ Պողոսյանը

Տաթեւիկ Ռեւազյանը ֆիզարձակուրդում է. Նրան կփոխարինի Գալուստ Պողոսյանը

782
0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Այս մասին հայտնում են քաղավիացիայի կոմիտեից:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Նրան այդ ընթացքում կփոխարինի քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ` Գալուստ Պողոսյանը:

Նաեւ տեղեկացնում ենք, որ քաղավիացիայի վարչության պետը շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։

Հետեւեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հայտարարությունում:

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է  հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», – հայտնեց Ռևազյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=883208482121389&id=118681645240747