Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն չորս տարի է ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։
Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։
Նրանց ոգին ամուր էր, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Նրանք լցված էին հայրենասիրությամբ ու ոգևորված հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարով։
Խոնարհվում ենք Ձեր շիրիմների առաջ, խոնարհվում ենք Ձեր կատարածի և Ձեր հայրենասիրության առաջ։
Ապրիլի 2-ը միայն Ապրիլյան մարտական գործողությունների տարելիցը չէ, այն նաև կատարվածը վերարժևորելու, վերաիմաստավորելու ամսաթիվ է։
Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոս զոհերի հիշատակը հարգելու ամսաթիվ է, այլև խաղաղության գնահատման, խաղաղությունը որպես բացարձակ արժեք դիտարկելու ամսաթիվ։
Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։
Խաղաղությունը անհատական և միասնական ջանք է պահանջում։
Ուստի սկսենք այսօրվանից և մեր ամեն օրն ուղղենք հանուն խաղաղության հաստատման, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների բարեկեցիկ կյանքի, հանուն այսօր Եռաբլուրում ննջող մեր հերոսների հիշատակի»:
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/658068651652361