Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 2-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Նա, մասնավորապես, ստորագրել է հետեւյալ օրենքները.
– «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,
– «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,
– «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,
– «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը,
– «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: