Գլխավոր Իրավական Օսիպյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հանրապետությունում 23:00-ից հետո որևէ հրավառություն...

Օսիպյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հանրապետությունում 23:00-ից հետո որևէ հրավառություն չլինի

2487
0

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խարհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:

Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա: Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ: Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն: