Գլխավոր Լուրեր Հայաստանցի ինժեներները վերանորոգել են թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ

Հայաստանցի ինժեներները վերանորոգել են թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ

719
0

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին հայաստանցի ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։

Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։

Այս և այլ հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա ասուլիսի ընթացքում»,- գրել է նախարարը։

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին: