Գլխավոր Լուրեր ՀՀ 18 համայնքներում ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 54 տոկոս. Առավել ակտիվ...

ՀՀ 18 համայնքներում ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 54 տոկոս. Առավել ակտիվ եղել են Վանևանում

1302
0

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում այսօր՝ հունիսի 10-ին, անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվեցին տեղամասերը։ Կենտրոնական ընտրական հանձաժողովը նախնական արդյուքները կհրապարակի ավելի ուշ։

Ըստ ԿԸՀ տվյալների ամենամեծ ակտիվություն դրսեւորվել է Վանևան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 75,95 տոկոսը (199 ընտրող 262-ից): Իսկ ամենաքիչ մասնակցություն եղել է Տալվորիկ համայնքում, որտեղ ընտրությունների մասնակցել է 94 ընտրող կամ ընտրողների 36,43 տոկոսը:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 8467 ընտրող կամ 54,67 տոկոսը:

Նոր տեսանյութ.