Գլխավոր Իրավական Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխացվել են...

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխացվել են ՀՔԾ

779
0

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 30-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Քրեադատավարական գործընթացը սկսվել է արդեն: Անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում: Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն, և դատավարական հետագա ընթացքն այդ դեպքի հետ կապված կտրվի ՀՔԾ-ի կողմից»,- ասաց Դավթյանը: