Գլխավոր Լուրեր Պատահարներ Հրդեհ` Աբովյան քաղաքում. բնակիչներին տարհանում են շենքից. դեպքի վայր է մեկնել 4...

Հրդեհ` Աբովյան քաղաքում. բնակիչներին տարհանում են շենքից. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

336
0

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Կատարվում են տարհանման աշխատանքներ: