Գլխավոր Լուրեր Վարդենիսի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի 140 աշխատակցի կրկնակի թեստավորումից հետո կորոնավիրուս չի հաստատվել....

Վարդենիսի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի 140 աշխատակցի կրկնակի թեստավորումից հետո կորոնավիրուս չի հաստատվել. մարզպետ

1617
0

Վարդենիսի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի 140 աշխատակցի կրկնակի թեստավորումից հետո նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել. բուժհաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

Առողջ եղե՛ք»։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2291378321164407