Հանրապետության տարածքում՝ մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա։
Երևան քաղաքում՝ մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Մայիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...