Գլխավոր Լուրեր Միջազգային Հնդկաստան-Չինաստան սահմանին տեղի է ունեցել բախում զինծառայողների միջեւ

Հնդկաստան-Չինաստան սահմանին տեղի է ունեցել բախում զինծառայողների միջեւ

845
0

News.am-ը գրում է․

Շաբաթ Հնդկաստանի Սիքիմ նահանգի եւ Չինաստանի սահմանին տեղի է ունեցել ծեծկռտուք հնդիկ եւ չինացի սահմանապահների միջեւ, հաղորդում է ՄԿ-ը։

Զինծառայողները միմյանց վրա հարձակվել են բռունցքներով, ինչպես նաեւ քարեր են նետել միմյանց ուղղությամբ։

Կոնֆլիկտի պատճառները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ հնդիկ սահմանապահների շրջանում եղել են տուժածներ։

Կոնֆլիկտն ավարտվել է երկու երկրների տեղի հրամանատարության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների արդյունքում։

Ծեծկռտուքի մեջ մասնակցել է մինչեւ 150 զինվոր երկու կողմերից։

Նոր տեսանյութ.