Գլխավոր Քաղաքական ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը․...

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը․ Զոհրաբ Մնացականյան

1536
0

Մայիսի 12-ին տեսակապի միջոցով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության նախարարական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նիստին մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն, նախ և առաջ, նախարարը ողջունել է բոլորիդ և ևս մեկ անգամ շնորհավորել մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Ի թիվս այլ հարցերի նախարար ՄՆացականյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ իր ադրբեջանցի պաշտոնակցի պնդումներին։

«Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:
Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նոր տեսանյութ.