Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Գազի գնի հնարա­վոր վերանայման խոսակցությունները ՀՀ նոր իշ­խանության վրա ճնշման միջոց...

«Ժամանակ». Գազի գնի հնարա­վոր վերանայման խոսակցությունները ՀՀ նոր իշ­խանության վրա ճնշման միջոց են

2929
0

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ գազի գնի հնարա­վոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշ­խանության վրա ճնշման միջոց են: Ռուսաստանը Հայաստանի համար գազի գնի զեղչ էր արել մինչև 2018թ. Ավարտը՝ սահմա­նելով 150 դոլար հազար խորա­նարդի համար: Հիմա ակնարկե­լով, որ գազի գինը սահմանի վրա կարող է փոխվել, Ռուսաս­տանը փորձում է ճնշում գոր­ծադրել Հայաստանի նոր իշխա­նության վրա և հնազանդեցնել նրան: Ռուսական հաշվարկը պարզ է, եթե գազի գինը բարձ­րանա, այն կարող է բացասա­բար ազդել գործող իշխանու­թյան վարկանիշի վրա: Հայաստանը չի կարող օգտվել իրանա­կան գազի այլընտրանքից, քա­նի որ Հայաստանի գազամա­տակարարման և գազաբաշխ­ման համակարգը ռուսական «Գազպրոմ» ընկերության սե­փականությունն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: