Գլխավոր Լուրեր Պատահարներ Երկրաշարժ Արցախում. էպիկենտրոնը` Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Արցախում. էպիկենտրոնը` Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք

857
0

Հունիսի 13-ին,  ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40․250 և արևելյան երկայնության 46․000:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4  բալ: